Վաշինգտոնյան «բարաթը» մաշվեց-գնաց, և, մինչ Ալիևն իր «ներքին լսարանին պատրաստում է խաղաղության», մեր իշխանություններն այլևս առաջարկելու ոչինչ չունեն հայ հասարակությանը:
Անվտանգային ու սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերների առաջ կանգնած հայ հասարակությունն ապշած հետևում է առավոտից երեկո «եկեղեցու հարցերով» զբաղված կառավարության ղեկավարի ու նախարարների բրոունյան շարժումներին:
Յոթ տարի ձգվող էս մղձավանջի մշուշը պարզվում է. «Նախկինների» ու «ռուսների» թեման սպառողների տոկոսային կշիռն այնքան է փոքրացել, իսկ ընդդիմախոսներն այնքան են ավելացել, որ զավեշտալի մեղադրանքներով բանտարկված քաղաքական հակառակորդների քանակով հավասարվել կամ նույնիսկ առաջ ենք անցել «հայտնի» ԱՊՀ երկրներից (բնակչության թվի հարաբերակցության հաշվառմամբ):
Հետպատերազմյան հայ հասարակությունը վերջապես գաղջը թոթափելու ու դրական օրակարգերի փնտրտուքի մեջ է, իսկ առաջարկները, կարծես, ձևավորվում են:
Վարազդատ Հարությունյան